Մրցանակներ

«Մարտին Սթար» ընկերությունը գործունեության ընթացքում մասնակցել և իր ապրանքատեսակներն է ներկայացրել բազմաթիվ ցուցահանդեսներում: Նա արժանացել է “Տարվա լավագույն ապրանքատեսակ”, “ԱրմենիաԷքսպո”, “Մանկության Աշխարհ”, “ԱրմպրոդԷքսպո” և բազում այլ ցուցահանդեսների մրցանակներին: Միջազգային պրոֆեսիոնալ փորձագետների կողմից ամենամյա դեգուստացիոն մրցույթներում «Մարտին Սթար» ընկերության ապրանքատեսակները գրավեցին իրենց ուրույն տեղը հայկական և ռուսական շուկաներում՝ արժանանալով «Ապրանքի բարձր որակ» նոմինացիայի մրցանակին և ձեռք բերելով ոսկե մեդալներ:

«Մարտին Սթար» ընկերության համար կարևոր ցուցանիշ է սպառողների գնահատականը: