"Մարտին Սթար" ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.ին:
Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը "Մարտին Սթար" ապրանքանիշի արևածաղկի սերմերի արտադրությունն ու վաճառքն է:
Մենք իրականացնում ենք արտադրության և որակի վերահսկողության ամբողջական գործընթացն իր բոլոր փուլերում: Բովման և փաթեթավորման համար նախատեսված հումքը մանրակրկիտ կերպով ընտրվում է միայն Ռուսաստանի հյուսիսից` արևածաղկի բարձրակարգ տեսակներից, որոնք տեսակավորվում, մաքրվում են մեր սեփական սարքավորումներով և պահեստավորվում են հատուկ սարքավորված շինություններում: Պահեստավորման յուրահատուկ պայմանները հնարավորություն են ընձեռում ամիսներ շարունակ պահպանել հենց նոր հավաքված բերքի թարմությունն ու համային հատկանիշները, իսկ մաքրման փուլում ձեռքով կատարվող ընտրության շնորհիվ մեր արևածաղկի սերմերը դառնում են իսկապես հատընտիր: Բովումն իրականացվում է անմիջապես փաթեթավորումից առաջ` հատուկ մշակված տեխնոլոգիայի կիրառմամբ, որը հնարավորություն է տալիս առավելագույնս պահպանել բոլոր առողջարար հատկություններն ու ստեղծել հիանալի համ, որն արժանանում է մեր սպառողների բարձր գնահատականին:
Մեր եռաշերտ հերմետիկ փաթեթավորմամբ արևածաղկի սերմերը համապատասխանում են բոլոր սանիտարահիգիենիկ պահանջներին և չափազանց հարմար են օգտագործման և համատապասխան պահպանման համար: Յուրաքանչյուր տուփում առկա նվեր-կոնֆետը ևս փաթեթավորված է առանձին թղթով:

ՓՈԽՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑԵՐԸ, ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԸ: